TikTok-ը ներկայացրել է նոր ‘Family Safety Mode’ հնարավորությունը

0
399

TikTok-ը թողարկել է  “Family Safety Mode” անվտանգության նոր հնարավորությունը, թույլ տալով ծնողներին՝ սահմանափակումներ դնել իրենց երեխաների առջև TikTok բջջային հավելվածն օգտագործելիս։

Ըստ TikTok-ի՝ այն ծնողները, ովքեր ցանկանում են օգտագործել Family Safety Mode-ը պետք է ստեղծեն իրենց անձնական ակկաունտը հավելվածում, որն այնուհետև կցվում է երեխայի ակկաունտին։ Դրանից հետո ծնողը կկարողանա վերահսկել, թե ամեն օր ինչքան ժամանակ է երեխան անցկացնում հավելվածում, անջատել կամ սահմանափակել նամակագրությունը կոնկրետ անձանց հետ, և ցանկության դեպքում միացնել TikTok-ի “restricted” mode-ը, որը կսահմանափակի ոչ պատշաճ քոնթենթը։

TikTok-ը նշում է, որ սկսած այսօրվանից նոր հնարավորությունն առաջինը հասանելի կլինի Մեծ Բրիտանիայում։ Այն նաև նշել է, որ հաջորդող շաբաթների ընթացքում կթողարկվի նաև այլ երկրներում, սակայն չի նշվել թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը։