Facebook-ը հեշտացնում է նկարները և վիդեոները Google Photos տեղափոխելու պրոցեսը

0
454

Facebook-ի նոր գործիքը թույլ է տալիս ԱՄՆ-ի և Կանադայի օգտատերերին` Google Photos փոխանցել իրենց Facebook-ի նկարները և վիդեոները: Այն առաջինը թողարկվել էր Իռլանդիայում։

Մարտ ամսին այս հնարավորությունը հասանելի էր Աֆրիկայի, Ասիա-Խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանի և Լատինական Ամերիկայի օգտատերերի մոտ։ Այժմ ԱՄՆ-ից և Կանադայից հետո Facebook-ը պլանավորել է այն հասանելի դարձնել նաև բոլոր մնացած երկրներում։

Facebook just made it easier to transfer all of your photos and ...

Ինչպե՞ս փոխանցել Ձեր Facebook-ի նկարները և վիդեոները։

  • Facebook Settings-ից գտեք “Your Facebook Information”-ը,
  • Նշեք “Transfer a Copy of Your Videos”-ը և սղմեք “View”-ի վրա, որպեսզի սկսի փոխանցել Ձեր նկարները և վիդեոները,
  • Գրեք Ձեր Facebook-ի գաղտնաբառը՝ հաստատելու, որ դուք եք կատարում այդ գործընթացը,
  • Ընտրեք թե որտեղ եք փոխանցում, Dropdown-ից ընտրեք Google Photos-ը։
  • Նշեք “Confirm Transfer”: Ձեր Google Photos-ի գաղտնաբառը գրելուց հետո փոխանցումը կսկսվի։ Փոխանցման ավարտից հետո դուք ծանուցում կստանաք Facebook-ում: