Yahoo Small Business-ը մեկ տարով առաջարկում է անվճար վեբ կայքեր փոքր բիզնեսների համար

0
1259

Փոքր բիզնեսները, որոնք ցանկանում են կապ հաստատել իրենց գնորդների հետ այժմ կարող են ստանալ անվճար վեբ կայք։ Yahoo Small Business-ն առաջարկում է իր Get Online offer-ը, որը տևում է մեկ տարի։

yahoo small business free website

Սա հիանալի նորություն է բիզնեսների համար, որոնք 2020թ․-ին առաջին անգամ ցանկանում են ունենալ վեբ կայք։ Եվ իհարկե նրանց համար, ովքեր ցանկանում են տեղափոխվել վիրտուալ հարթակ՝ COVID-19-ի սահմանափակումներից հետո։

Get Online offer-ը ներառում է կոնսուլտացիա Yahoo Small Business թիմի մասնագետի կողմից։ Իսկ մյուս հնարավորությունները, որոնք կօգնեն փոքր բիզնեսներին՝ ներառում են․

  • Template-ներ, որոնցից կարող են ընտրություն կատարել։ Website Builder-ն ունի ավելի քան 150 պրոֆեսիոնալ template-ներ,
  • Domain Name, որի շնորհիվ մարդիկ ավելի հեշտ կկարողանան փնտրել Ձեր ապրանքները և ծառայությունները՝ Ձեզ գտնելու համար,
  • Five Business Email Addresses և այլն։