Թե ինչպե՞ս Թերեզայի և Քրիստինայի սերը գինիների հանդեպ վերածվեց ստեղծարար նվերների։ Եկեք ծանոթանանք <<Խոսող Գինիներ>> բրենդի հաջողության պատմությանը։

1.Ի՞նչով է զբաղվում Talking Wines-ը։

Talking Wines-ը իրականացնում է տարբերվող դիզայնով և կոնցեպտով գինիների վաճառք։ Մեր հաճախորդներին առաջարկում ենք կարմիր, սպիտակ և վարդագույն անապակ գինիներ, որոնք շշալցված են Ոսկեվազ գործարանում, ինչպես նաև մոտ 2 ամիս է տեսականիում առկա է նաև 187 մլ գինիների տարբերակը՝ շշալցված Կարաս գինու գործարանում։

Մեր նպատակն է ազատել մարդկանց յուրահատուկ նվեր ընտրելու բարդ գործընթացից` միևնույն ժամանակ փոխանցելով բազում հաճելի էմոցիաներ (ուրախություն, զարմանք, սեր, հուզմունք..):


2. Որտեղի՞ց է առաջացել գաղափարը։

Գաղափարը առաջացել է շատ պատահական, ինչպես հիմնականում պատահում է ։) Այդ շրջանում սիրում էինք տարբեր գինիներ փորձել, գինոտ երեկոներ ու զրույցներ ունենալ։ Կարևորելով այն փաստը, որ բիզնեսը պետք է նախ և առաջ որևէ խնդիր լուծի հաճախորդի համար, ծնվեց գինի + տարբերվող դիզայն + հետաքրքիր մեսիջ գաղափարը, որը դարձավ նվերի հիանալի տարբերակ ու արդարացրեց իրեն։


3. Ո՞րն է եղել այն ամեանամեծ սխալը, որը գործել եք սկզբում։

Ամենամեծ սխալը, թերևս, վերաբերում էր մեր հաշվարկներին կապված գինիների վաճառքների հետ։  Ունեինք 3 տեսակի պիտակ ու 100 շիշ գինի։ Մի գիշերում բոլորը փակցրել էինք, հետո ստիպված եղանք մեծ դժվարությամբ պոկել։ ։)

4. Ունեի՞ք արդյոք մրցակիցներ, երբ մուտք գործեցիք շուկա։

Այդ շրջանում նույնատիպ ապրանք վաճառող մրցակիցներ չունեինք, ինչը և լավ էր, և վատ։ Հետագայում առաջ եկան մի քանի ընկերություններ, որոնք ևս սկսեցին առաջարկել գինին՝ որպես նվեր։

5. Ի՞նչ հետաքրքիր դեպք կարող եք պատմել Talking Wines-ի մասին, որը միշտ կարող եք հիշել և ժպտալ։

Մինչ վերջին շրջանը մեր փոքրիկ բիզնեսի բոլոր հարցերով զբաղվում էինք երկուսով, լինի դա պատվերների գրանցում, հաղորդակցություն հաճախորդների հետ, ընդհուպ մինչև առաքումներ։ Մեր քաղաքում առաքումները անում են հիմնականում տղամարդիկ, ուստի հաճախորդների համար շատ զարմանալի էր թվում մեզ առաքիչի դերում տեսնելը։ Մի անգամ խոսեցինք, պատրաստեցինք գինին, առաքելու պահին մի աղջիկ ասաց <<Ո՞նց, առաքիչը Դու՞ք եք>>։

Մեզ դուր է գալիս հասցնել գինին, տեսնել նրանց արձագանքը, հարցնել կարծիքը ու փորձել դրա հիման վրա բարելավումներ անել։

Նույն կերպ, տեսնելով ու ծանոթանալով մեր բրենդին, մարդիկ կարծում են, թե մեծ թիմ է աշխատում մեր ընկերությունում։ Շատ են զանգում ու խնդրում տնօրենի հետ խոսել ու չեն սպասում, որ զանգերին պատասխանող աղջիկը հենց տնօրենն է։ 🙂 Ու երբեմն ասում են, որ ամբողջ անձնակազմին շնորհակալություն հայտնենք։

6. Ո՞ր մարքեթինգ հնարքներն եք համարում արդյունավետ Talking Wines-ի համար ՀՀ-ում։

Որպես առաջխաղացման հարթակ ընտրել էինք Ֆեյսբուք և Ինստագրամ սոցցանցերը՝ հստակ իմանալով, որ հիանալի հարթակներ են վաճառքի համար ՀՀ-ի դեպքում։ Այս շրջանում ամեն ինչ արվում է այդ հարթակներում, թեպետ ունենք պլաններ մեծացնելու մարքեթինգային ուղիները։

Փորձում ենք նորույթների կամ մեր հաջողությունների մասին պատմել վիդեո տարբերակով, ինչը լավ է աշխատում, քանի որ մարդիկ տեսնում են իրական մարդկանց, ովքեր կանգնած են այս ամենի ետևում․ դա ևս մեծացնում է վստահությունը բրենդի նկատմամբ։

Ապրանքից ու ծառայությունից օգտվելուց առաջ մարդիկ հաճախ կարդում են էջի review-ները։ Պատվերից հետո մենք կապ ենք հաստատում հաճախորդի հետ ու հորդորում կիսվել իրենց ունեցած փորձով մեր հետևորդների հետ։

Բացի այդ մենք մեծ տեղ ենք տալիս մեր հետևորդների կարծիքներին, դրա համար մեր էջում քննարկումներ ենք առաջարկում բրենդի հետ կապված։


Առհասարակ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մարքեթինգին ու բրենդի ճանաչելիությանը, ուստի ունենում ենք տարբեր առաջարկներ՝ ավելի շատ հաճախորդներ ներգրավելու ու նոր հաճախորդներին հավատարիմ դարձնելու համար։ Ու իհարկե չենք մոռանում շնորհակալություն հայտնել։


7. Ինչու՞ են մարդիկ սիրում Talking Wines-ը։ Ո՞րն է դրա առանձնահատկությունը։

Մարդիկ սիրում են մեզ, քանի որ մենք սիրում ենք նրանց։ ։) Այո, մեզ համար ամենակարևորը հաճախորդն է ու իր գոհունակությունը մեր ապրանքի ու սպասարկման նկատմամբ։ Երկրորդ հերթին, մարդիկ սիրում են հենց մեր պրոդուկտը։ Ունենք շատ հետևորդներ, ովքեր դեռևս առիթ չեն ունեցել մեզնից գինի պատվիրելու, բայց միշտ ակտիվ են մեր հրապարակումներին։

Մենք նաև սիրում ենք տարբեր համագործակցություններ իրականացնել, ինչև ևս հետաքրքիրություն է առաջացնում մեր ապրանքի հանդեպ։


8. Ինչպե՞ս եք կայացնում որոշում հաջորդ Խոսող գինու գրվածքը ընտրելուց։

Սկզբում շա՜տ երկար մտագրոհ էինք անում, ներկայացնում մեր ընկերներին, սակայն հիմա դա արվում է պահանջարկից ելնելով։ Լինում է երբ մի քանի գրվածք քվեարկության ենք դնում սոցցանցերում՝ հասկանալու համար, թե որն է առավել պահանջված։

9. Մտադրվա՞ծ եք ՀՀ-ից դուրս գործունեություն ծավալել։

Իհարկե։ Սփյուռքը մեզ է սպասում։

10. Ի՞նչ նորությունների սպասենք Talking Wines-ից։

Սպասեք ավելի հետաքրքիր դիզայնների ու գրվածքների, մտքերը շատ են…

Հետևեք Talking Wines-ին Facebook և Instagram-ում։ Պատվերները կարող եք գրանցել զանգահարելով +374 98 369169 հեռախոսահամարով կամ գրելով info.talkingwines@gmail.com էլ․ հասցեին։

Բաժանորդագրվիր իմ բլոգին այս հղմամբ և ամեն շաբաթ ստացիր թարմ մարքեթինգ քոնթենթի քո բաժինը։

12 COMMENTS

  1. What’s up, yeah this post is actually fastidious and I have learned lot of things from it concerning blogging.
    thanks.

  2. Do you have a spam problem on this blog; I
    also am a blogger, and I was curious about your situation;
    we have created some nice practices and we
    are looking to exchange strategies with other folks, be
    sure to shoot me an e-mail if interested.

  3. Let me give you a thumbs up man. Can I tell you exactly how
    to do amazing values and if you want to have a checkout
    and also share valuable info about how to make money yalla
    lready know follow me my fellow commenters!.

  4. Hey there! Do you know if they make any plugins to help
    with SEO? I’m trying to get my blog to rank for
    some targeted keywords but I’m not seeing very good success.
    If you know of any please share. Kudos!

  5. Hey there! I could have sworn I’ve been to this blog before but after browsing through some of the
    post I realized it’s new to me. Nonetheless, I’m definitely delighted I found it and I’ll be book-marking
    and checking back frequently!

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here