Ինչու՞ վստահել Name.am-ին Ձեր դոմենի ընտրության հարցում

0
1828

Այսօր մեր հյուրն է Name.am դոմեններ տրամադրող հարթակի հիմնադիր Մեսրոպ Մինասյանը։ Եկեք Մեսրոպի հետ պարզենք, թե որո՞նք են Name.am-ի առանձնահատկությունները և ինչպե՞ս է այն տարբերվում շուկայում առկա մրցակիցներից։

1.Ինչու՞ Name.am:

Դոմենների գրանցման ոլորտում բիզնես սկսելու համար շատ բարդ և պատասխանատու փուլ է գտնել համապատասխան անվանում և դոմեն հենց քո սեփական կայքի/կազմակերպության համար։ Բախտի բերմամբ name.am դոմենը ոչ շատ դժվարությամբ դարձավ մերը, որից և սկսվեց մեր գործունեությունը։ domain.am դոմենը նույնպես մեզ է պատկանում, բայց երկար մտորումներից հետո որոշեցինք որ name.am ավելի գեղեցիկ է, հեշտ ընթեռնելի և հիշվող։

2. Ինչպես գիտենք, երբ մուտք էիք գործում շուկա, արդեն ունեիք մրցակիցներ, որոնք մեծ հայտնիություն ունեին ՀՀ-ում։ Ի՞նչն է օգնում Ձեզ տարբերվել նրանցից։

Մեր նպատակն է տարբերվել տեխնոլոգիական նորարարական լուծումներով եւ ստեղծել շուկայում ամենահարմարավետ եւ ամենաապահով դոմենների գրանցման օնլայն հարթակը, որը մեր հիմնական առավելություններից է շուկայի այլ մասնակիցների նկատմամբ։ Մենք նաեւ առաջարկում ենք ամենամատչելի գինը .AM և .ՀԱՅ տիրույթներում, ինչը նույնպես օգնում է առանձնանալ։ Նաեւ պարբերաբար ունենում ենք ակցիաներ ու զեղչեր էլ ավելի մատչեի դարձնելու համար դոմենների գրանցումը և հայկական ինտերնետ տիրույթի զարգացումը։

3. Ո՞րն է եղել այն ամեանամեծ սխալը, որը գործել եք ընկերությունը բացելուց։

Կարծում եմ ամենամեծ սխալը եղել է այն, որ մենք ընկերությունը հիմնելիս և կայքը գործարկելիս չէինք կանխատեսել օգտատերերի այն հոսքը, որն իրականում ունեցանք։ Դրա արդյունքում սկզբնական շրջանում ունեցանք որոշակի դժվարություններ հատկապես հաճախորդների զանգերի սպասարկման հետ կապված, սակայն հետագայում լավ մասնագետներ ներգրավելու արդյունքում ունեցանք որակյալ հաճախորդների սպասարկում, որի մասին մեր հաճախորդները սիրում են հիշատակել իրենց կարծիք-մեկնաբանություններում։ 

4. Ո՞ր մարքեթինգ հնարքներն եք համարում արդյունավետ Name.am-ի համար։

Մեր ընկերությանը մեծ ճանաչում ու օգտվողների հոսք ապահովեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում անցկացվող մի քանի միջոցառումները, որոնց մենք մասնակցեցինք որպես միջոցառման հովանավոր կամ մասնակից՝ ներկայացնելով մեր ընկերությունը։ 


Տեղափոխեք Ձեր դոմենները դեպի name.am եւ մենք Ձեր առաջին տեղափոխած .AM դոմենը  կերկարաձգենք մեկ տարով՝ անվճար:

Ավելին՝ այստեղ:

Աննախադեպ զեղչային ակցիա հայատառ .ՀԱՅ դոմենների համար. 1 տարին 1900 դրամ։

Ավելին՝ այստեղ:

5. Ունե՞ք հաճախորդներ ՀՀ-ից դուրս։


Իհարկե, որոշ արտասահմանցի օգտատերեր օգտագործում են .AM տիրույթը I am – ի հետ ասոցացնելով, գրանցելով դոմեններ իրենց անունով։ Նաև օգտագործողներ ունենք Չինաստանից, ովքեր .AM տիրույթը ասոցացնում են իրենց Մակաու շրջանի հետ, որը Չինաստանի խաղատների մայրաքաղաքն է համարվում և որը նաև հայտնի է Aomen անունով և դրա պատճառով չինաստանցի օգտատերերը գրանցում են AM դոմեններ։

6. Ինչպե՞ս է տարբերվում դոմեններ տրամադրող ընկերության աշխատանքը այլ IT ընկերության աշխատանքից։


Դոմեններ տրամադրող ընկերության աշխանքը ավելի մեծ պատասծանատվություն է ենթադրում, քան որոշ այլ IT ընկերությունների աշխատանքը, քանի որ մեր կողմից տեխնիկական վրիպումները կարող են պատճառ լինել մեզ մոտ գրանցված հազարավոր կայքերի աշխատանքի խափանման։ Այդ պատասխանատվությունից ելնելով մենք շատ լուրջ ենք վերաբերվում մարդկանց անձնական տվյալների պահմանման և անվտանգության հարցերին, որը ապահովում է Cybersec ինֆորմացիոն անվտանգություն ապահովող հայկական ընկերությունը։

7. Որո՞նք են Name.am-ի հիմնական առանձնահատկությունները։

  • Մատչելի գներ,
  • Հարմարավետ ինտերֆեյս,
  • DNSSEC կառավարում,
  • Դոմենի կառավարման իրավունքի տրամադրում այլ օգտատերերի,
  • SMS և Email ծանուցումներ ծառայությունների ժամկետի մոտակա ավարտի մասին
  • Արագ արձագանքող հաճախորդների սպասարկում հեռախոսային եւ տեքստային տարբերակներով

8. Ի՞նչ նորությունների սպասենք Name.am-ից։ 

Մոտ ապագայում մի քանի նոր հնարավորություններ ենք նախատեսում ավելացնել հարթակում Հայաստանում դոմենային բիզնեսի և հայկական ինտերնետ տիրույթի  առաջխաղացմանը ուղղված։  

Հարցերի կամ առաջարկների դեպքում միացեք Name.am-ի ֆեյսբուքյան էջին կամ գրեք հաղորդագրություն info@name.am էլ. հասցեին։

Բաժանորդագրվիր իմ բլոգին այս հղմամբ և ամեն շաբաթ ստացիր թարմ մարքեթինգ քոնթենթի քո բաժինը։


LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here