Google-ն ավելացնում է spam-ի և վավերացված բիզնես SMS հաղորդագրությունների հնարավորությունները

0
381

Google-ն օգտատերերին պաշտպանելու համար շուտով կվավերացնի SMS հաղորդագրությունները գրանցված բիզնեսներից։ Երբ հաստատված բիզնեսից ստանաք նամակ, Դուք կտեսնեք կազմակերպության անունը, լոգոն և վերիֆիկացիոն բեյջը։

Բիզնեսները պետք է գրանցվեն՝ Verified SMS օգտագործելու համար։ Այն այժմ հասանելի է միայն ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Հնդկաստանում, Մեքսիկոյում, Ֆիլիպիններում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում։

Ինչպես նաև, երբ Google-ը կասկածում է, որ հաղորդագրությունը վտանգավոր է այն ցույց կտա “spam” զգուշացում հաղորդագրություններում։