YouTube-ը կհեռացնի COVID-19-ի վերաբերյալ ապատեղեկատվությունները

0
1192

YouTube-ն ավելի խիստ դիրքորոշում է ընտրել ցանկացած վիդեոյի համար, որը կպարունակի սխալ և պաշտոնական առողաջապահական խորհուրդներին հակասող տեղեկություններ և խորհուրդներ։

YouTube CEO Susan Wojcicki-ն նշել է, որ ցանկացած վիդեո, որը հիմնավորված չէ, և պարզապես մարդկանց ավանդական խորհուրդներ է պարունակում, ինչպես օրինակ՝ <<օգտագործեք վիտամին C>>, <<մենք կբուժենք ձեզ>> և այլն, կխախտեն YouTube-ի ներկայիս քաղաքականությունը։

Coronavirus: Call for apps to get fake Covid-19 news button - BBC News

Այսպիսով ցանկացած նմանատիպ քոնթենթ, որը դեմ կգնա Համաշխարհային Առողջապահական Կազմակերպության խորհուրդներին, կհամարվի YouTube-ի քաղաքականության խախտում։

Նաև վերջերս և՛ Facebook-ը, և՛ YouTube-ը հրապարակել են, որ կհեռացնեն ցանկացած քոնթենթ, որտեղ կնշվի որ 5G-ն նպաստում է COVID-19-ի տարածումը։

Wojcicki-ին CNN-ի հետ հարցազրույցի ընթացքում նշել է, որ ոչ մի առողջապահական կազմակերպություն չի ասել, որ 5G-ն վիրուսի տարածման աղբյուր է, այդ իսկ պատճառով YouTube-ը հեռացրել է ապատեղեկատվություն պարունակող քոնթենթը։