YouTube-ը ցույց կտա creator-ներին թե օրվա որ ժամին է իրենց լսարանն ակտիվ

0
1129

YouTube-ը շուտով ցույց կտա վիդեո creator-ներին`թե օրվա ո՞ր ժամին է նրանց լսարանն օնլայն և ակտիվ։

Այս սպասվող հնարավորությունը մանրամասն ներկայացվում է YouTube-ի Creator Insider ալիքում։

YouTube-ը միշտ creator-ներին հասանելիություն է տվել ժողովրդագրության տվյալններին, ինչպիսիք են՝ տարիքը, սեռը, գտնվելու վայրը և այլն։ Իսկ այս նոր հնարավորությունն էլ ավելի է բարձրացնում լսարանը ճանաչելու հնարավորությունները։ Այն թույլ կտա creator-ներին՝ իմանալ թե երբ է իրենց լսարանն ակտիվ, ավելին՝ նրանք կկարողանան տեսնել թե իրենց լսարանը շաբաթվա ո՞ր ժամերին է ամենաակտիվը։

Այս օրինակում կարող եք տեսնել թե ինչպես են ցուցադրվում այդ տվյալները YouTube Studio analytics dashboard-ում․

YouTube to Show Creators What Time of Day Their Audience is Online ...

Որքան մուգ է մանուշակագույնը՝ այնքան ավելի ակտիվ է Ձեր լսարանը տվյալ ժամին։

Դեռևս հնարավորությունը փորձարկման փուլում է և բոլորին հասանելի չէ։ Այնուամենայնիվ այս տեսանյությում կարող եք ստանալ ավելի մանրամասն, նախնական ինֆորմացիա սպասվող հնարավորության մասին․