YouTube-ը ստանդարտ է դարձնում իր վիդեոների որակը բոլոր երկրներում

0
116

YouTube-ն անցած շաբաթ իր վիդեոների որակն իջեցրեց Եվրոպայում, քանի որ վիդեո թրաֆիքի պատճառով տեղական ցանցերը կարող էին ծանրաբեռնվել։ Իսկ այժմ YouTube-ը հաստատել է, որ այդ որոշումը կտարածվի բոլոր շրջաններում։

Ըստ Bloomberg-ի՝ մի քանի օրից դիտորդները YouTube վիդեոները սկզբում կտեսնեն ստանդարտ որակով, սակայն նաև կունենան հնարավորություն դիտելու բարձր որակով։ Պարզապես պետք է կարգավորումներում նշել ցանկալի որակը։

Image result for YouTube Will Switch to Standard Definition by Default

Վիդեո ծառայությունների պահանջարկը վերջին շրջանում մեծ աճ է նկատել, քանի որ բոլորն աշխատում են տանից։ Ըստ Forbes-ի տվյալների Disney+-ի բաժանորդները շուրջ 300% աճ են գրանցել վերջին շաբաթում, HBO Now-ի բաժանորդները 90% աճ են գրանցել, մինչ Showtime-ը՝ +78%, Netflix-ը`+47%, և Apple TV+-ը`+10%-ով նույնպես չեն անտեսվել նոր բաժանորդների կողմից։