YouTube-ն այսօր հայտարարել է նոր հնարավորության թողարկման մասին, որը մեկնաբանություն գրողներին կդրդի՝ վերանայել ատելություն և վիրավորանք պարունակող իրենց մեկնաբանությունները նախքան դրանք հրապարակելը:
Այն նաև սկսել է փորձարկել նոր ֆիլտր, որը թույլ է տալիս creator-ներին՝ անտեսել իրենց ալիքում նման մեկնաբանությունները, քանի որ դրանք ավտոմատ կերպով պահվում են վերանայման համար:
Այս նոր հնարավորությունները ստեղծվել են YouTube-ի պլատֆորմում մեկնաբանությունների որակի հետ կապված խնդիրներին լուծում տալու համար:
Դրանք հայտնվում են այն ժամանակ, երբ օգտատերերը ցանկանում են հրապարակել վիրավորական բնույթի մեկնաբանություն տվյալ տեսանյութի մեկնաբանությունների բաժնում և զգուշացնում, որ հարգալից մեկնաբանություններ հրապարակեն: Այդ ծանուցումը նաև հուշում է օգտատերերին՝ ստուգել կայքի Community Guidelines-ը եթե նրանք վստահ չեն, որ մեկնաբանությունը համապատասխան է: