YouTube-ը ժամանակավորապես արգելափակել է One America News Network-ը, որը հեռուստատեսային նորությունների ալիք է, քանի որ այն վիդեո է տեղադրել, որը COVID-19-ի լիարժեք բուժման մասին է:
YouTube-ի խոսնակ Ivy Choi-ը նշել է.
«Ուշադիր ուսումնասիրելուց հետո մենք հեռացրեցինք տեսանյութը OANN-ից և ժամանակավոր արգելափակեցինք ալիքը, քանի որ այն խախտել էր Covid-19-ի մասին ապատեղեկատվություն տարածելու մեր քաղաքականությունը, որն արգելում է այն քոնթենթը, որտեղ պնդում են, որ կա երաշխավորված բուժում:»
Նշենք, որ OANN-ն ունի 1.22 միլիոն բաժանորդ և 13,854 հրապարակված տեսանյութ YouTube-ում: