YouTube-ը կսկսի տեղադրել գովազդներ not-monetized քոնթենթում

0
880

YouTube-ի թարմացված Terms of Service-ն այժմ թույլ կտա պլատֆորմին՝ վիդեոներում տեղադրել գովազդներ, որոնք YouTube Partner Program-ի մասը չեն կազմում:

Եթե Դուք creator եք, այս փոփոխությունը նշանակում է, որ YouTube-ն այժմ կարող է  գովազդներ տեղադրել Ձեր քոնթենթի վրա եթե անգամ փորձում եք հրաժարվել:

Creator-ները եկամուտ չեն ունենա իրենց վիդեոների գովազդներից մինչև նրանք իրավասու չլինեն YouTube Partner Program-ի համար:

Շատ creator-ներ հրաժարվել են իրենց YouTube տեսանյութերի վրա գովազդներ տեղադրելուց: Դեռևս 2017թ.-ին ավստրալիացի երաժիշտ Gotye-ն զրկվել է ավելի քան 10 միլիոն դոլլար եկամուտից իր իսկ YouTube-յան ալիքում, որովհետև մերժել է իր տեսանյութերում գովազդներ տեղադրելու առաջարկը: Այդ որոշումը կարելի է բացատրել այն հանգամանքով, որ մարդիկ կարող են դիտել creator-ի քոնթենթն առանց խանգարող գովազդների, սակայն այժմ թվում է թե YouTube-ն այնուամենայնիվ կտեղադրի գովազդներ այդ տեսանյութերում:

Այս փոփոխությունները այսօրվանից կգործեն ԱՄՆ-ում, իսկ 2021թ.-ի կեսերից՝ այլ երկրներում: