YouTube-ը հայտարարել է իր YouTube Music playlist-ների 5 նոր բարելավումների մասին, որոնք ավելի են պարզեցնում օգտատերերի՝ փլեյլիսթներ ստեղծելու, բացահայտելու և դրանցով կիսվելու պրոցեսը:
Playlist-ները հիանալի միջոց են նոր երաժշտություն բացահայտելու, Ձեր սիրելի մեղեդիները հավաքելու և դրանցով մյուսների հետ կիսվելու համար: Հենց այս նպատակով էլ YouTube-ը հնարավորություն է տալիս Ձեզ՝ առավելագույնս օգտվել playlist-ների հնարավորություններից: Ստորև կարող եք ծանոթանալ իր վերջերս ավելացրած հինգ նոր հնարավորությունների հետ.
Collaborative playlists
Ընկերների հետ playlist-ներ ստեղծելն ավելի է հեշտացել այս նոր հնարավորության շնորհիվ, որը թույլ է տալիս Ձեզ՝ ստեղծել և կիսվել playlist-ներով այլ YouTube Music օգտատերերի հետ:

YouTube Music collaborative playlist-ին համագործակիցներ ավելացնելու համար անհրաժեշտ է
- Սեղմել pencil icon-ի վրա,
- Ընտրել Collaborate,
- Ընտրել Collaborators can add songs and videos,
- Կիսվել հղումով՝ համագործակիցներին Ձեր playlist հրավիրելու համար:
Profile page playlists
Եթե ոգեշնչման պակաս եք զգում կարող եք դիտել այլ օգտատերերի հաշիվները, որտեղ կտեսնեք իրենց էջերի playlist-ները:

Personalized playlists
Եթե չեք ցանկանում ստեղծել Ձեր սեփական playlist-ը, YouTube Music-ն այժմ դա անում է Ձեր փոխարեն: Այն ստեղծում է անհատականացված playlist-ներ հենց Ձեզ համար՝ “Mixed for You” բաժնում:
Անհատականացված playlist-ները ստեղծվում են հիմնվելով Ձեր լսած երաժտությունների վրա:

‘Mixed for you’-ն ներառում է.
Discover mix: ներառված են նոր արտիստներ կամ երգեր, որոնք հնարավոր է Դուք հավանեք: Playlist-ը թարմացվում է շաբաթը մեկ, և հիանալի եղանակ է նոր երաժշտություն գտնելու համար:
New release mix: Ներառում է Ձեր սիրելի արտիստների և նրանց նման այլ արտիսների վերջին թողարկումները:
Your mix: Your Mix-ը երաժշտություն լսելու ամենաարագ եղանակն է: Այն շարունակաբար թարմացվում է և առաջարկում երաժշտություն՝ ըստ Ձեր երաժշտական ճաշակի:
Liked songs: Եթե դուք սեղմեք ‘like’ որևէ երգի վրա, վերջինս կավելացվի այս playlist-ում, որտեղ էլ կկարողանաք գտնել Ձեր բոլոր հավանած երգերը:
Programmed playlists
Եթե ցանկանում եք ստեղծել playlist`ըստ Ձեր ներկայիս տրամադրության կամ մտքում ունեք հատուկ ժանր, ապա այժմ կարող եք գտնել և լսել Mood & Genre playlist-ները Explore tab-ում: Այստեղ կգտնեք հազարավոր ‘programmed playlist’-ներ, որոնք կարող են համապատասխանել ցանկացած տրամադրության:
