YouTube-ը փորձարկում է ‘Shorts’-ը, որը նման է TikTok-ի հնարավորություններին

0
291

YouTube-ն աշխատում նոր կարճ վիդեո հնարավորության վրա, որը կունենա ընդամենը 15 վայրկյան տևողություն։

YouTube-ը մանրամասներ է թողարկել սպասվող հնարավորության մասին։ Ըստ TechCrunch-ի՝ YouTube-ը նշել է, որ այս հնարավորությունը կոչվում է ‘Shorts’։

YouTube Shorts Rolled Out for Some Users and Here's How It Looks ...

Ինչպես նշել է YouTube-ը․ <<Մենք փորձարկում ենք նոր միջոց, որպեսզի creator-ները միանգամից YouTube բջջային հավելվածից հեշտորեն ստեղծեն հոլովակներ և վերբեռնեն որպես մեկ վիդեո։ Եթե դուք էլ եք ներառված փորձարկման մեջ՝ կտեսնեք ‘create a video’ հնարավորությունը բջջային վերբեռնումներում։ Սեղմեք ձայնագրման կոճակը՝ նկարահանելու Ձեր առաջին հոլովակը, այնուհետև նորից սեղմեք՝ վերջացնելու հոլովակը նկարահանելը, որը պետք է լինի առավելագույնը 15 վայրկյան։>>

Այժմ YouTube-ն այս հնարավորությունը փորձարկում է և՛ Android-ի, և՛ iOS-ի մի քանի օգտատերերի հետ, որից հետո պարզ կդառնա արդյոք արժի թողարկել այn բոլոր օգտատերերի համար թե ոչ։