YouTube-ը թողարկել է նոր “Profile Cards”-ը, որը կօգնի վերահսկել օգտատերերի մեկնաբանությունները

0
1497

YouTube-ը թողարկել է իր “profile cards”-ի ամբողջական տարբերակը, որը ցուցադրում է մանրամասներ օգտատերերից, ներառյալ նրանց անունները, և թե երբ են նրանք բաժանորդագրվել տվյալ ալիքին։ Այն նաև ցուցադրում է տարբեր վիդեոներին ուղղված վերջին մեկնաբանությունները։

Այս հնարավորությունը ստեղծվել է թույլ տալու creator-ներին՝ ճանաչել հաճախակի այցելող օգտատերերին, թոփ մեկնաբանողներին և պրոբլեմատիկ օգտատերերին։

“Profile Card”-ը չի ցուցադրում օգտատերերի կողմից կատարված յուրաքանչյուր մեկնաբանություն, միայն այն մեկնաբանությունները, որոնք կապ ունեն այն ալիքի հետ որին դուք հետևում եք։ 

Այս հնարավորությունն ավելի է հեշտացնում՝ հասկանալ թե արդյոք կա ինչ-որ մեկը մեկնաբանություններում, ով կարող է խնդիրներ առաջացնել։