Ինչպե՞ս գրել վաճառող տեքստեր, եթե դեռևս չեք փորձել (մաս 3)

0
332

Քոփիռայթինգը հաջողության հասնելու ամենաարդյունավետ ձևն է: Արդյունավետ գրող լինելու համար անհրաժեշտ է գործիքները միշտ ունենալ ձեռքի տակ։ Կարիք չկա ամեն անգամ վերստեղծել անիվը։ Ձեզ համապատասխան բանաձև փնտրելով՝ լինի դա ինչ-որ պատմություն պատմելու բանաձև, վերնագրի բանաձև կամ՝ որևէ այլ բան, կարող եք արդյունավետության զգալի բարձրացում արձանագրել։ Վերցրեք նրանցից մի քանիսը և տեսեք, թե՝ դրանք ինչպես կարող են բարելավել Ձեր հրապարակումներն ու կոնտենտը սոցիալական ցանցերում:

Այս հոդվածում կշարունակենք բացահայտել քոփիռայթինգում առավել շատ տարածում գտած բանաձևերի 3-րդ չափաբաժինը:

24. 5A բանաձև

Ֆիլիպ Կոտլերն իր վերջին՝ Marketing 4.0 գրքում առաջարկել է նոր համակարգ՝ հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությունը: Այս նորարար մոդելը կոչվում է 5A, հանդես է գալիս որպես AIDA-ին փոխարինող բանաձև և ուղղված է այն բանին, որպեսզի թույլ տա հասկանալ՝ ինչպե՞ս կարող է բրենդը ստեղծել ուղի հաճախորդի համար և դառնալ գործընկեր մարքեթինգային նպատակներն իրագործելու մեջ։ Բացահայտենք 5A բանաձը՝

  • Aware (Ծանոթություն) — Այս փուլում հաճախորդները պասիվ կերպով ծանոթանում են բրենդի հետ, գովազդի կամ ազդեցիկ հեղինակների, ընտանիքի կամ ընկերների հետ։
  • Appeal (Գնահատական) — Վերլուծելով բրենդի ուղղորդումը՝ հաճախորդների մոտ գործում է կարճաժամկետ կամ երկարաժամկետ հիշողություն։ Այս փուլում դրանց ստեղծման մեջ բրենդների ցանկը նեղանում է մինչև առավել հիշարժանները: Ընդ որում՝ առաջին ուշադրությունը դեպի բրենդ մեծապես կախված է ընկերակցության ազդեցությունից։ Ավանդական AIDA մոդելում հաճախորդի վրա ուշադրության կենտրոնացման այս փուլը բացակայում է:
  • Ask (Հարց) — Այս փուլում սպառողներն ուսումնասիրում են այն ապրանքանիշերը, որոնց վրա նրանք կանգ էին առել: Նրանք տեղեկատվություն են հավաքում լրատվամիջոցներից, ընկերներից, ընտանիքի անդամներից, ինչպես նաև՝ ապրանքանիշներից: Սպառողներն ակտիվորեն համագործակցում են միմյանց հետ «հարց-քարոզչություն» բանաձևով, ինչը հանգեցնում է բրենդի նախնական գնահատման բարելավմանը կամ վատթարացմանը:
  • Act (Գործողություն) — Չորրորդ փուլը չի ​​սահմանափակվում սոսկ վաճառքով։ Այն ներառում է նաև արտադրանքի օգտագործումն ու հետվաճառքային սպասարկումը։
  • Advocate (Քարոզչություն) — Վերջնական փուլին են վերաբերվում լոյալությունը, պահպանումը, կրկնվող գնումներն ու խորհրդատվությունը։

25. 4 С բանաձև

Այս բանաձևը նպատակ ունի կենտրոնանալ նյութի նպատակների և ընթերցողի շահերի վրա։ Պահպանել գրառման պարզությունը, պահպանել դրա հակիրճությունը,գերող մոտեցում գտնել դրան, վստահություն ներշնչել այն ամենի վերաբերյալ, ինչ խոստանում ենք։

  • Clear (Պարզ)
  • Concise (Հակիրճ)
  • Compelling (Գերող)
  • Credible (Վստահելի)

26. 4 U բանաձև

Սոցցանցում հրապարակման համար հոյակապ վերնագիր ե՞ք մտածում։ 4 U բանաձևը կարծես պատրաստի մեթոդ է հենց այդ հարցի համար։ Հրատապության և առանձնահատկության էլեմենտները շատ լավ են համադրվում արագ շփման և փոքր տեքստի հետ։ Եթե ​​դա հաջողվի, մենք կարող ենք մեծ արդյունքներ ակնկալել մեր սոցցանցերի մարքեթինգի համար:

  • Useful (Օգտակար) — Օգտակար լինել ընթերցողին։
  • Urgent (Հրատապ)— Ապահովել հրատապության զգացում։
  • Unique (Յուրահատուկ)— Գլխավոր առավելության ինչ-որ յուրահատուկ գաղափար փոխանցել։
  • Ultra-specific (Գերառանձնահատուկ) — Լինել գերառանձնահատուկ վերոհիշյալի վերաբերյալ։։

Խորհուրդ կտամ 4 U բանաձևն օգտագործել 4 C բանաձևի հետ մեկտեղ, որը կօգնի Ձեզ ավելի համոզիչ փաստարկներ ներկայացնել։

27. 3 պատճառ՝ Ինչու բանաձև

The 3 Reasons Why — գաղափարների այս եռյակը հանդիսանում է փորձված հարցի ընդլայնումը, որին բոլոր քոփիռայթերները փորձում են պատասխանել «ինչո՞ւ»:

  • Ինչո՞ւ ես դու լավագույնը
  • Ինչո՞ւ ես քեզ հավատամ
  • Ինչո՞ւ ես հենց հիմա գնեմ

Copyblogger-ի համահիմնադիր Բրայան Քլերքն առաջարկում է բոլոր հարցերն ամփոփել մեկ մեծ խնդրանքով. «Ինչո՞ւ ես ընդհանրապես պետք է Ձեզանից գնեմ, երբ ես Ձեր մրցակցությունն ավելի լավ գիտեմ, քան՝ Դուք, և այդտեղ ոչ մի տարբերություն չկա»։

28. Before — After — Bridge բանաձև

Հետևյալ բանաձևը շատ կիրառելի է կայքերում բլոգների համար։ Նկարագրել խնդիրը, նկարագրել մի աշխարհ, որտեղ այդ խնդիրը գոյություն չունի, այնուհետև բացատրել, թե՝ ինչպե՞ս հասնել այնտեղ: Սա շատ պարզ կարգավորում է և այն կարող է ծառայել որպես նախաբան բլոգային հրապարակումներում, սոցիալական ցանցերի թարմացումներում, էլեկտրոնային փոստում և ցանկացած այլ տեղերում, որտեղ գրում կամ խոսում ենք։

  • Before (Մինչև) — Ահա քո աշխարհը։
  • After (Հետո) — Պատկերացրու, թե՝ սա ինչի՞ կնմանվի՝ լուծելով առաջին խնդիրը։
  • Bridge (Կամուրջ) — Ահա՝ ինչպես հասնել այնտեղ։

29. PAS բանաձև

PAS-ը քոփիռայթինգի ամենատարածված բանաձևերից մեկն է, համարվում է հզոր բանաձև վեբ գովազդների համար։ Քոփիռայթերներն այս բանաձևը կոչում են սոցիալական ցանցերում գերիշխանության բանալի։ Այն մշտապես առկա է քոփիռայթինգին առնչվող ցուցակներում և խորհրդատվություններում։

Before — After — Bridge բանաձևի համեմատությամբ, այստեղ ունենք գրեթե նույնական համընկնում՝ մի տարբերությամբ․ կյանքն առանց խնդիրների։ Հետո-ի փոխարեն PAS-ը նկարագրում է կյանքը, եթե խնդիրը պահպանվի (Քննարկում փուլ)։

  • Problem (Խնդիր)
  • Agitate (Քննարկում)
  • Solve (Լուծում)

30. FAB բանաձև

Այս բանաձևը կոչ է անում կենտրոնանալ շահերի, այլ ոչ թե առանձնահատկությունների վրա։ Խորհուրդ է տրվում անգամ խուսափել «առանձնահատկություններ» բառից։

Features (Առանձնահատկություններ) — Ի՞նչ կարող ենք մենք անել կամ մեր ապրանքը կկարողանա անի հաճախորդի համար։

Advantages (Առավելություններ) — Ինչու՞ է այն օգտակար։

Benefits (Շահեր) — Ի՞նչ է այն նշանակում ընթերցողի համար։

31. A FOREST բանաձև

Դժվար կլինի A FOREST-ն ամբողջությամբ օգտագործել սոցիալական ցանցերի հրապարկումներում, սակայն բլոգային հրապարակումներում կամ լենդինգ էջերում՝ իդեալական տարբերակ է։ Բայցևայնպես, այն պահերին, երբ սոցիալական ցանցերում բավարար քանակությամբ տեքստեր չկան, կարելի է A FOREST-ից էլեմենտներ դուրս բերել։ Գրառել ալիտերացիայով, փաստերով կամ վիճակագրությամբ։ Ընտրել որևէ մեկը և տեսնել, թե՝ ինչպե՞ս է այն աշխատում:

  • Alliteration (Ալիտերացիա) — Բաղաձայն հնչյունների կրկնություն, որն առանձնակի հնչերանգ է փոխանցում բառակապակցությանը կամ նախադասությանը։
  • Facts (Փաստեր)
  • Opinions (Կարծիքներ)
  • Repetition (Կրկնողություն)
  • Examples (Օրինակներ)
  • Statistics (Վիճակագրություն)
  • Threes (Եռակի) — Կրկնել ինչ-որ բան երեք անգամ՝ այն հիշելի դարձնելու համար:

32. UPWORDS բանաձև

Այս բանաձևը պարզաբանում են այսպես՝ Universal Picture Words Or Relatable, Descriptive Sentences (Ունիվերսալ նկարային բառեր կամ հարաբերական, նկարագրական նախադասություններ)։ Թվային մարքեթինգի թոփ մասնագետ և փորձագետ Միշել Ֆորթինը բացահայտել է, որ ընթերցողների երևակայության մեջ պատկերներ կամ օրինակներ բերող ընդհանուր բառերի օգտագործումը ավելի է օգնում մարքեթինգային ուղերձն իմաստավորել:

33. SSS բանաձև

Այս բանաձևը պարտադիր չի, որ լինի գծային: Մենք կարող ենք պատմել մեր պատմությունն ու ներկայացնել մեր աստղը միաժամանակ: Իսկ որպես աստղ կարող է ներկայանալ ինչ պատահի՝ ապրանքը կամ ծառայությունը , գաղափարը և նույնիսկ՝ ընթերցողը:

  • Star (Աստղ) — Մեր պատմության գլխավոր հերոսը։
  • Story (Պատմություն) — Ամբողջական պատմությունը։
  • Solution (Լուծում) —Բացատրություն, թե՝ ինչպե՞ս է աստղը հաղթում վերջում։

34. Համոզիչ գրառման 1–2–3–4 բանաձև

Բանաձևերի ևս մեկ գոհար, որն անմիջականորեն կապված է նախորդ այս չորս հարցերի բանաձևը օգտակար կապ ունի նախորդ (Աստղ-Պատմություն-Լուծում) բանաձևի հետ: Պատմությունը պատմելով և առավելությունները բացատրելով՝ կարող ենք վաճառել ընթերցողին մեր անունից: Ո՞վ ենք մենք և ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկը լսի հենց մեզ: Բացատրելով այս հատվածը բավարար՝ վերջին քայլով կկարողանանք հասնել գործողությունների կոչի:

1․ Ի՞նչ ենք մենք գտել Ձեզ համար

2․ Ի՞նչ է այն պատրաստվում անել Ձեզ համար

3․ Ո՞վ ենք մենք

4․ Ի՞նչ ենք պատրաստվում անել հաջորդիվ

Որպես վերջաբան՝ ավելացնեմ մի քիչ իրականություն․ ոչ մի տեքստ չի ստեղծվում բանաձևերի և սխեմաների խիստ կանոններով։ Կոնտենտ գրելը հավաքված նյութի, փորձառության ու գիտելիքների ոգեշնչման և ստեղծագործության հանրագումար է։ Ամեն ինչ կարելի է վերցնել որպես հոդվածի հիմք, բայց տեքստը, որպես մաթեմատիկական բանաձև, կիրառել չի հաջողվի։ Այն կդառնա անմշակ, անհրապույր և վերջնահաշվով՝ չստացված։ Թեև՝ մաթեմատիկական տաղանդով ոգեշնչված հեղինակը նույնպես գոյության իր իրավունքն ունի։

Բաժանորդագրվիր բլոգին այս հղումով և ամեն շաբաթ ստացիր վերջին մարքեթինգային նորությունները քո էլ. հասցեին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here