WhatsApp վիրուսային հաղորդագրությունների տարածումը կրճատվել է 70%-ով

0
986

Ապրիլի 7-ին WhatsApp-ը սահմանափակել էր հաղորդագրությունների forward հնարավորությունը՝ ապատեղեկատվության տարածումը վերացնելու համար: Սահմանափակումը նշանակում էր, որ օգտատերերը կարող էին հաղորդագրությունը Forward անել միայն մեկի անգամ՝ հինգի փոխարեն։

WhatsApp sees 70% drop in 'viral message' forwards after applying ...

Արդյունքում՝ 3 շաբաթ անց WhatsApp-ը նշեց, որ այս սահմանափակումը կիրառելով Forwarded վիրուսային հաղորդագրությունների թիվն արդեն կրճատվել է 70%-ով։

WhatsApp-ը ևս մեկ անգամ նշել է, որ համագործակցում է կառավարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, 50 այլ կազմակերպությունների և NGO-ների հետ՝ ստեղծելու տեղեկությունների հավաստի աղբյուրներ օգտատերերի համար։