WhatsApp-ն ավելացնում է ‘Carts’ հնարավորությունը՝ գնումներ կատարելու պրոցեսն ավելի պարզեցնելու համար

0
1184

WhatsApp-ը շարունակում է ավելի շատ միջոցներ ավելացնել՝ պարզեցնելու business-to-consumer կապը և ավելի հեշտացնելու հաղորդագրությունների հավելվածի միջոցով գնումներ կատարելու պրոցեսը:

Իր վերջին ավելացումը ‘Carts’-ն է, որը թույլ կտա WhatsApp օգտատերերին՝ տարբեր պրոդուկտներ ընտրել տվյալ բրենդից, իսկ այնուհետև ավելի մեծ պատվեր ներկայացնել հավելվածի միջոցով:

WhatsApp Adds 'Carts' to Further Facilitate Shopping Within Message Streams

WhatsApp-ը նշել է.

«Սկսած այսօրվանից մենք ուրախ ենք ներկայացնե carts հնարավորությունը WhatsApp-ում: Carts-ը հիանալի լուծում է, երբ messaging business-ները, ինչպես օրինակ՝ ռեստորանները կամ հագուստի խանութները միաժամանակ վաճառում են տարբեր իրեր: Carts-ի օգնությամբ մարդիկ կարող են դիտել կատալոգը, ընտրել տարբեր պրոդուկտներ և բիզնեսին ուղարկել պատվերը` որպես մեկ հաղորդագրություն: Սա կօգնի բիզնեսներին՝ ավելի հեշտորեն հետևել պատվերների հարցումներին և պատասխանել դրանց:»