WhatsApp-ն ավելացնում է նոր Shopping կոճակն իր զրուցարաններում

0
840

WhatsApp-ը նոր shopping կոճակ է ավելացնում իր բիզնես զրուցարաններում`գնումներն ու գործարքները բարելավելու համար:

WhatsApp shopping button

Ինչպես բացատրում է WhatsApp-ը, այժմ Դուք կարող եք հեշտորեն գտնել այն ինչ ցանկանում եք գնել Ձեր սիրելի բրենդից պարզապես սեղմելով նոր shopping կոճակի վրա, որը գտնվում է զրուցարանի վերին հատվածում:

Ինչպես Instagram-ի և Facebook-ի նոր Shop հնարավորությունը, այնպես էլ WhatsApp-ի shopping կոճակը հավելվածի ներսում Ձեզ ուղղորդում է դեպի պրոդուկտների ցանկ, որտեղ Դուք կարող եք ընտրել իրեր և սեղմել դրանց վրա՝ գնելու համար:

WhatsApp-ն ունի 2 միլիարդ ակտիվ օգտատեր ամբողջ աշխարհում, և շատ բրենդների տալիս է նշանակալի հնարավորություն անմիջապես հավելվածի ներսում: