WhatsApp-ը՝ բոլորին հայտնի հաղորդակցման հավելվածը, որը պատկանում է Facebook-ին, այժմ մեկ օրում ունենում է 100 միլիարդ հաղորդագրություն. այս մասին նշել է Մարկ Զուքերբերգը:
Facebook Messenger-ը և WhatsApp-ը դեռ 2016թ.-ին միասին օգտագործվել են՝ օրական 60 միլիարդ հաղորդագրությունների փոխանակման համար: Apple-ի գլխավոր գործադիր Tim Cook-ը մայիս ամսին նշել է, որ iMessage-ը և FaceTime-ը ունեցել են ռեկորդային օգտագործում, սակայն որևէ հստակ թիվ չէր հրապարակվել: Վերջերս, երբ Apple-ն արդեն հրապարակեց հստակ թվեր, պարզ դարձավ, որ այն զիջում է WhatsApp-ին՝ իր օգտագործման քանակով: Իսկ WeChat-ը, որը նույնպես ունի 1 միլիարդ օգտատեր, նորից զիջում է WhatsApp-ին՝ իր հաղորդագրությունների ամենօրյա քանակով:
Դեռ 2014թ.-ին WhatsApp-ը օգտագործվում էր՝ փոխանցելու օրական 50 միլիարդ հաղորդագրություններ, որի մասին նշել էր գլխավոր գործադիր Jan Koum-ը:
Այդ ժամանակ WhatsApp-ն ունեցել էր 500 միլիոն օգտատեր, իսկ այժմ այն ունի ավելի քան 2 միլիարդ օգտատեր: