Viber-ը թողարել է Group Video Calls հնարավորությունը

0
1662

Viber-ը թողարկում է Group Video Calls հնարավորությունը, որը թույլ կտա կազմակերպել մեծ հանդիպումներ և առցանց դասեր։

Այս նոր հնարավորությունը թույլ կտա մինչև 20 օգտատերի՝ կատարել խմբային վիդեո զանգ, առանց ժամանակի սահմանափակման։ Հավելվածն արդեն իսկ նշանակալի արդյունքի է հասել իր Group Audio Call հնարավորությամբ, որը նույնպես սահմանված է մինչև 20 հոգու համար, և Group Chat հնարավորությամբ՝ մինչև 250 օգտատերի համար։ Այսպիսով՝ ելնելով ներկայիս պայմաններից՝ Viber-ը նաև սկսել է ավելացնել վիդեո զանգերի նոր հնարավորություններ։

Viber-ում վիդեո զանգ կատարելու համար պետք է սեղմել նոր “video” կոճակի վրա էկրանի վերին հատվածում, և ավելացնել վիդեո զանգի մասնակիցներին։