Twitter-ը սկսել է փորձարկել նոր միջոց՝ զրուցելու միայն այն մարդկանց հետ, որոնց հետ ցանկանում եք

0
149

Twitter-ը փորձարկում է նոր հնարավորություն, որը սահմանափակում է թե ով կարող է պատասխանել հանրային քննարկումներին։

Twitter-ը կատարյալ վայր է զրույցների և քննարկումների համար։ Բայց այն երբեմն հակառակ պատկերն է ունենում, երբ մարդիկ վատ մտադրությամբ են օգտագործում։ Այսպիսով ի՞նչ է տեղի ունենում, երբ Դուք ցանկանում եք զրուցել միայն մի քանի մարդու հետ Twitter-ում։

Այս նոր հնարավորությունը թույլ է տալիս Ձեզ որոշել թե ով կարող է մասնակցել Ձեր զրույցներին։

Քայլ 1: շարադրեք Ձեր tweet-ը և @նշեք այն մարդկանց, որոնց հետ ցանկանում եք զրուցել,

Քայլ 2: սեղմեք նոր “Permissions settings”-ի վրա, որը նախնական տարբերակով դրված է “everyone can reply”-ի վրա,

Քայլ 3: ընտրեք թե ով կարող է պատասխանել (բոլորը, մարդիկ, որոնց Դուք հետևում եք կամ միայն այն մարդիկ, որոնց Դուք եք նշում)

Վերը նշված քայլերից հետո բոլորը կարող են տեսնել և հավանել tweet-ները, որոնք արվում են Ձեր զրույցի ընթացքում, բայց միայն Դուք և այն մարդիկ, որոնց Դուք եք հրավիրել կարող են պատասխանել դրանց։