Twitter-ը փորձարկում է audio-only զրուցարան ‘Spaces’-ը

0
2224

Twitter-ն ավելի շատ մանրամասներ է թողարկել իր փորձարարական հնարավորություն ‘Spaces’-ի մասին, որը թույլ է տալիս օգտատերերին՝ օգտագործել audio-only զրուցարաններ:

Համեմատած ‘Clubhouse’ հավելվածի հետ, որն այս տարի էր թողարկվել` ‘Spaces’-ը թույլ է տալիս Ձեզ՝ քննարկումներ կատարել և կիսվել Ձեր կարծիքով հետևորդների հետ`օգտագործելով ձայնային հաղորդագրությունները: Ընկերությունը նշել է, որ փորձարկումը սկսել է փոքր խմբի հետ:

Հնարավորությունը թույլ է տալիս բոլորին՝ ստեղծել ‘Space’, որին կարող են միանալ հետևորդները և մյուսները: Այն անձը, ով ստեղծում է ‘Space’, ունի ամբողջական վերահսկողություն թե զրուցարանում ով կարող է խոսել, և ով՝ ոչ: