Snapchat-ի օգտատերերն այժմ կարող են անմիջապես Twitter-ից կիսվել tweet-ներով իրենց Snapchat story-ում: Արդյունքում tweet-ները screenshot անելու փոխարեն, օգտատերերը կկարողանան կիսվել դրանցով:
Twitter-ը նաև ավելացրել է, որ նման ինտեգրում շուտով կթողարկվի նաև Instagram-ի հետ:
Tweet-ներով Snapchat-ում կիսվելու հնարավորությունն այժմ հասանելի է iOS-ի, իսկ շուտով նաև Android-ի վրա:
Սակայն նշենք, որ սա չի նշանակում, որ օգտատերերը կարող են tweet կատարել և միաժամանակ հրապարակել երկու հավելվածներում:
Երբ Snapchat-ում օգտատերերը տեսնեն որևէ մեկի կողմից կիսված tweet, կարող են սեղմել այդ tweet-ի վրա և այն դիտել Twitter app-ում: