Twitter-ը փորձարկում է նոր հնարավորություն, ըստ որի Tweet Reply կկարողանան կատարել միայն հետևորդները

0
237

Oգոստոս ամսին tweet reply կարգավորումների հնարավորությունը բոլոր օգտատերերի համար թողարկելուց հետո, Twitter-ն այժմ աշխատում է նոր հնարավորության վրա, որը թույլ կտա օգտատերերին՝ սահմանափակել tweet reply-ները միայն իրենց հետևորդների համար:

Ըստ Jane Manchun Wong-ի տարածած screenshot-ի՝ նոր հնարավորությունը կտրամադրի հավելյալ եղանակ Ձեր tweet reply կարգավորումներում ներկա պահին հասանելի երեք հնարավորությունների հետ մեկտեղ.

Twitter reply controls

Ինչպես կարող եք տեսնել վերը նշված նկարում, այս պահին հնարավորությունները հետևյալն են.

  • Everyone – The default, public Tweet option
  • People you follow – Limiting your replies to only those you follow
  • Only people you mention – The @handles that you’ve specifically noted in your tweet

Թարմացումից հետո նաև կավելացվի ‘Your followers only’ հնարավորությունը: