Twitter-ը հետաձգում է Fleets-ի թողարկումը

0
24

Twitter-ը հայտարարել է, որ այն մի որոշ ժամանակով հետաձգում է Fleets-ի ամբողջական թողարկումը կայունության և ֆունկցիաների հետ կապված որոշ մտահոգությունների պատճառով:

Շատ օգտատերեր հայտնել են, որ զգալիորեն հետ են մնացել այս նոր հնարավորությունն օգտագործելուց, որն էլ նրանց ավելի է շփոթեցնում:

Ահա թե ինչու Twitter-ից այսքան երկար ժամանակ պահանջվեց՝ հնարավորությունն ամբողջապես թողարկելու համար: Twitter-ը սկսեց թողարկել Fleets-ն առաջինը Բրազիլիայում, մարտ ամսին: Այնուհետև Fleets-ի թողարկումը հետաձգվեց մի քանի ամիս, հավանաբար այն պատճառով, որ Twitter-ը կենտրոնացել էր ԱՄՆ-ի ընտրությունների վրա: Սակայն արդեն անցած շաբաթ Fleets-ը հասավ նաև Ճապոնիա, որն ի դեպ Twitter-ի օգտատերերի քանակով երկրորդ ամենամեծ շուկան է: Այնուհետև Twitter-ը որոշեց թողարկել այն բոլորի համար, սակայն կարծես թերագնահատեց օգտագործման հանկարծակի աճն ու արդյունքում առաջացան որոշ back-end խնդիրներ:

Այսպիսով, այն ինչ պետք է անել այս դեպքում սպասելն է…