Twitter-ը շուտով Ճապոնիայում կթողարկի իր՝ Fleets կոչվող Stories հնարավորությունը

0
912

Twitter-ի սեփական Stories տարբերակը, որը կոչվում է “Fleets,” շուտով հասանելի կլինի Ճապոնիայում: Նոր հնարավորությունը թույլ է տալիս օգտատերերին՝ հրապարակել անցողիկ քոնթենթ, որն ավտոմատ կերպով անհետանում է 24 ժամ անց: Չնայած Fleets-ը նախկինում թողարկվել է Բրազիլիայում, Հնդկաստանում, Իտալիայում և Հարավային Կորեաում, Ճապոնիան ակնհայտորեն Twitter-ի երկրորդ ամենամեծ շուկան է՝ ունենալով 51.9 միլիոն օգտատեր:

Այն նաև երկրորդն է գովազդներից ստացած եկամուտի առումով: 2020թ.-ի երրորդ եռամսյակում Ճապոնիան ունեցավ 132.4 միլիոն դոլլար եկամուտ, զիջելով ԱՄՆ-ին, որն ուներ 512.6 միլիոն դոլլար:

 

Twitter-ի Fleets-ն աշխատում է այնպես ինչպես Stories-ն այլ հարթակներում: Սեղմելով “+” կոճակի վրա, օգտատերերը կարող են հրապարակել տեքստ, նկարներ, GIF-եր կամ վիդեոներ:

Twitter-ը նշել է, որ շուտով Ճապոնիայի բոլոր օգտատերերի մոտ հասանելի կլինի Fleets-ը: