Twitter-ի խոսնակը նշել է Bloomberg-ին, որ կհեռացնի այն հրապարակումները, որոնք կփորձեն ժխտել կամ անկարևոր համարել բռնության հետ կապված իրադարձություններն ինչպես Հոլոքոստն է:
Չնայած այն, որ Twitter-ն ի տարբերություն Facebook-ի, չունի հատուկ քաղաքականություն՝ Հոլոքոստի ժխտման վերաբերյալ, ընկերությունը բացատրում է իր Hateful Conduct Policy-ն, այն ներառելու համար:
Twitter-ի քաղաքականությունը կարծես վերաբերում է այլ ցեղասպանություններին նույնպես, ի տարբերություն Facebook-ի քաղաքականությանը, որը միայն Հոլոքոստին է վերաբերում:
Խոսնակը Bloomberg-ին տված հարցազրույցի ընթացքում նշել է.
«Մենք դատապարտում ենք հակասեմականությունը, և ատելություն դրսևորող վարքը բացարձակապես տեղ չունի մեր հարթակում: Մենք նաև ունենք «բռնության հերոսացման» դեմ ուժեղ քաղաքականություն, ինչպես նաև գործողություններ ենք ձեռնարկում այն քոնթենթի դեմ, որը փառաբանում կամ գովում է բռնության և ցեղասպանության պատմական գործողությունները, ներառյալ Հոլոքոստը:»