Twitter-ը նշանակալի ջանքեր է ներդնում, որպեսզի հավելվածն ավելի հասկանալի լինի non-user-ների համար, և որպեսզի մարդիկ կարողանան ավելի հեշտորեն գտնել պրոֆիլները կամ topic-ները, որոնց կցանական հետևել:
Այժմ էլ Twitter-ը հայտարարել է, որ որևէ օգտատերի հետևելուց հետո Դուք հնարավոր է տեսնեք հուշում՝ հետևելու նաև իր օգտատերերին: Դուք կկարողանաք միանգամից մեկ հպումով ավելացնել բոլոր հաշիվները և հեշտորեն հեռացնել նրանց ում չեք ցանկանում հետևել: Սա դեռևս փորձարկվում է Android-ի վրա: Այս հուշումները, ինչպես նշում է TechCrunch-ը, հիմնված են Twitter-ի ալգորիթմի վրա:
Եթե ալգորիթմը սկսի հասկանալ թե ինչն է հետաքրքրում Ձեզ հարթակում, այն կսկսի Ձեր անունից և Ձեր փոխարեն mute անել topic-ները կամ արգելափակել մարդկանց: Արդյունքում Դուք կսկսեք հետևել մարդկանց՝ տեսնելու միմիայն հետաքրքիր քոնթենթ:
Eugene Wei-ը նշել է, որ օրինակ TikTok-ի ալգորիթմին հաջողվում է Ձեզ տրամադրել Ձեր հետաքրքրություններին համապատասխան քոնթենթ, քանի որ TikTok-ի տեսանյութերը ցուցադրվում են ամբողջական էկրանով՝ հաջորդելով միմյանց, և Ձեր բոլոր գործողությունները ըստ յուրաքանչյուր վիդեոյի՝ տրամադրում են պարզ feedback՝ Ձեր հետաքրքրությունների մասին: Արդյունքում TikTok-ը կարողանում է իմանալ ավելին Ձեր նախասիրությունների մասին, ի տարբերություն այլ հարթակների, որոնց news feed ֆորմատը ներառում է միանգամից տարբեր հրապարակումներ, և հետևաբար շատ ավելի քիչ են բացահայտ գործողությունները, որոնք կկարողանան փաստել Ձեր հետաքրքրությունների մասին: