Ուրբաթ օրը Twitter-ը 1 ժամ կորցրել է հասանելիությունը, որի հետևանքով հազարավոր օգտատերեր չեն կարողացել tweet-ներ հրապարակել։
Ըստ Down Detector-ի ընդհատումը սկսել է հենց ուրբաթ, ժամը 1-ին, և գրեթե 10,000 օգտատեր ամբողջ աշխարհում report-ներ են ներկայացրել, որ հասանելիություն չունեն սոց․ ցանցում։ Այդ խնդիրն ազդել է Twitter վեբկայքի, Tweetdeck-ի և Twitter-ի iPhone և Android հավելվածների վրա։
Մոտ մեկ ժամ անց Twitter-ը կարգավորել է խնդիրը, հնարավորություն տալով օգտատերերին շարունակել tweet-ներ կատարել ցանկացած պահի, առանց որևէ խանգարող հանգամաքի։
Twitter-ը նախքան կարգավորելը նաև հրապարակում է կատարել օգտատերերին զգուշացնելու համար, սակայն չի հայտնել թե, որն է ընդհատման պատճառը։