Twitter-ը օրինակներ է ներկայացնում թե ինչպես են բրենդներն օգտագործում իր նոր Tweet Reply Controls հնարավորությունը

0
899

Twitter-ը թողարկել է իր նոր tweet reply control հնարավորությունը բոլոր օգտատերերի համար, որը հնարավորություն է տալիս վերահսկել թե ով կարող է և ով չի կարող պատասխանել Ձեր tweet-ներին:

Tweet reply controls

Ինչպես կարող եք տեսնել վերը նշված screenshot-ում, Դուք այժմ հնարավորություն ունեք սահմանափակելու թե ով կարող է պատասխանել Ձեր յուրաքանչյուր tweet-ին.

  1. Բոլորը,
  2. Միայն այն մարդիկ, ում Դուք եք հետևում,
  3. Միայն այն մարդիկ, ում Դուք նշում եք:

Twitter-ի UK բլոգն առանձնացրել է հինգ օրինակ, որոնք կարող են օգնել Ձեզ՝ որոշել թե ինչպես կիրառել այդ սահմանափակումները Ձեր ռազմավարության մեջ:

 

1. Կարևորել հիմնական մեսիջը

Առաջին օրինակը Heineken-ն է, որն օգտագործել է tweet-ի պատասխանները դադարեցնելու տարբերակը, որպեսզի ընդգծի հիմնական ուղերձը՝ չկարևորելով հետագա բանավեճերը:

Twitter Heineken example

2. Կենտրոնացում պրոդուկտի վրա

Mark and Spencer-ն օգտագործել է tweet reply control-ն այս գովազդային մեսիջի վրա, որը նորից շեշտադրումը դնում է պրոդուկտի վրա՝ սահմանափակելով հետագա բանավեճերն ու քննարկումները:

3. Ավելի մտերմիկ Twitter chat-եր

Անգլիական Football League-ը վերջերս անցկացրեց Q and A սեսիա հաղորդավար և խոսնակ Charlie Webster-ի հետ՝ Mental Health Awareness Week-ի համար: Վերջինիս մեկնաբանություններին հետևելն ավելի հեշտ կլինի քան նախկինում:

Լրագրող Kara Swisher-ի և Twitter-ի CEO Jack Dorsey-ի միջև անցած տարի եղած հարցազրույցի քննարկման հիմնական քննադատությունները #KaraJack հեշթեգին հետևելն էր. գրեթե անհնարին էր հետևել հիմնական հարցերին և պատասխաններին, քանի որ hashtag stream-ը ողողված էր այլ մենկաբանություններով:

4. Invite-only քննարկումներ

Սա կարող է լավ հնարավորություն լինել բրենդների գործընկերների և ձեռնարկությունների մասնաճյուղերի համար: Ինչպես ցուցադրեց KitKat-ը, Դուք նույնպես կարող եք օգտագործել այս հնարավորությունը՝ քննարկումները կենտրոնացնելու կոնկրետ օգտատերերի շուրջ:

5. Հռետորական հարցերը՝ որպես կատակ

Twitter UK-ի ամբողջական հրապարակումն ու օրինակները կարող եք տեսնել այստեղ: