Twitter-ն ավելացնում է նոր հնարավորություններ Direct հաղորդագրություններին

0
82

Twitter-ը թողարկել է մի քանի նոր ավելացումներ direct հաղորդագրություններին, որոնք ուղարկվում են այն օգատատերերի կողմից, որոնց դուք չեք հետևում:

Twitter DM additions

Ըստ Twitter-ի՝

«Այժմ երբ Դուք ստանաք DM request, մենք Ձեզ ավելի շատ կոնտեքստ կտրամադրենք այն մասին թե ով է Ձեզ այն ուղարկել և ինչպես եք Դուք կապված այդ անձի հետ Twitter-ում: Եվ երբ դուք սեղմեք այդ request-ի վրա, կտեսնեք իրենց profile info-ն իրենց հաղորդագրության հետ միասին:»

Ինչպես կարող եք տեսնել այստեղ, նոր DM request-ները նաև կցուցադրեն այլ պրոֆիլների, որոնց հետևում է տվյալ օգտատերը և որոնք նույնպես հետևում են Ձեզ:

Այս նոր հնարավորությունն այսօրվանից սկսած կթողարկվի բոլոր օգտատերերի համար: