Twitter-ը փորձարկում է ավտոմատ Tweet թարգմանությունների հնարավորությունը

0
626

Twitter-ն ունի ավելի քան 300 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհում և իհարկե բոլորը մեկ լեզվով չեն խոսում: Հնարավոր է անգամ չնկատեք, որ micro-blogging հարթակը փորձարկում է ավտոմատ թարգմանվող tweet-ների հնարավորությունը:

Twitter-ում արդեն իսկ կա թարգմանության հնարավորություն, սակայն այն ավտոմատացված չէ: Tweet-ները ցուցադրվում են այն լեզվով, որով գրվում են, բայց “Translate Tweet” գործիքը հայտնվում է տեքստի տակ այն ժամանակ երբ դուք մուտք եք գործել Ձեր ակկաունտով:

Այժմ ըստ 9To5Mac-ի՝ Twitter-ը օգտատերերի փոքր խմբի հետ փորձարկում է ավտոմատ թարգմանությունների հնարավորությունը Բրազիլիայում.