Twitter-ը հայտարարել է, որ Հնդկաստանում շուտով հասանելի կլինի Fleets-ը, որը Stories-ի իր տարբերակն է, և թույլ է տալիս օգտատերերին հրապարակել ժամանակավոր քոնթենթ։ Ընկերությունը նաև նշել է, որ այն դեռ փորձարկում է այս հնարավորությունը, որը նաև հասանելի է Բրազիլիայում և Իտալիայում։
Fleets-ն անձնական story-ներ չեն, բայց այն Twitter-ի միջոցն է՝ թույլ տալու օգտատերերին՝ կիսվել աշխարհին ավելի քիչ հասանելի հրապարակումներով։
Յուրաքանչյուրը կարող է այցելել որևէ մեկի հանրային Twitter պրոֆիլ և դիտել իրենց Fleets-ը, որոնք ինչպես այլ պլատֆորմների Story-ները`էկրանի վերևի հատվածում են։ Սակայն Fleets-ը չի շրջանառվի Twitter-ի ցանցում, չի հայտնվի Search-ում կամ Moments-ում։
Ciao! Today, Fleets are expanding to Italy! 🇮🇹 Fateci sapere cosa ne pensate twittando con l’hashtag #FleetsFeedback! 🇮🇹🙏 pic.twitter.com/y24qQa3mgj
— Kayvon Beykpour (@kayvz) May 21, 2020
Fleets-ն անհետանում է 24 ժամ հետո։
Twitter-ը հավանաբար վերջին հսկա սոցիալական պլատֆորմն է, որը փորձարկում է Stories ֆորմատը, որը վերարտադրվել է Instagram-ի, Facebook-ի, WhatsApp-ի և YouTube-ի կողմից։ Spotify-ը նույնպես վերջերս հայտարարեց, որ փորձարկում էր Story-ների նման հնարավորություն և անգամ Skype-ը, Match-ը և Bumble-ը փորձարկեցին։