Twitter-ը թողարկում է նոր “Promoted Trend Spotlight”-ը Expore tab-ում

0
1527

Twitter-ը հայտարարել է իր նոր “Promoted Trend Spotlight”-ի մասին, որը թույլ է տալիս գովազդատուներին <<վարձել>> Twitter-ի վերին հատվածի Explore tab-ը։ 

“Promoted Trend Spotlight”-ը, Twitter-ի “Promoted Trend ads”-ի նման (որը հայտնվում է Twitter-ի Trends list-ում 24 ժամ տևողությամբ գովազդներով) 6 վայրկյանանոց վիդեոների, GIF-երի ինչպես նաև ստատիկ նկարների հնարավորություն է տալիս։

Այս գովազդները հայտնվում են “Explore tab”-ի վերին հատվածում՝ ամեն օր, յուրաքանչյուր օգտատերի առաջին երկու այցելությունների ժամանակ։ Գովազդը 2 անգամ դիտվելուց հետո վերադառնում է ստանդարտ  ‘Promoted Trend’ դիրքին։

Դեռևս “Promoted Trend Spotlight” գովազդները հասանելի են ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ճապոնիայի բոլոր գովազդատուներին։ Սակայն Twitter-ը նաև նշել է, որ եկող ամիսների ընթացքում այն հասանելի կդառնա ևս 12 երկրներում, ներառելով Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Մեքսիկան, Սաուդիան Արաբիան, Հարավային Կորեան, Իսպանիան և Թայլանդը։