TikTok-ը փորձարկում է Instagram-ին նման՝ պրոֆիլների նոր ձևաչափ

0
1515

TikTok-ը փորձարկում է թարմացնել իր պրոֆիլի դիզայնը, որը նման կլինի Instagram-ի ավելի ոճային ձևաչափին։

Այս նոր layout-ով կիսվել է New York Times-ի լրագրող Taylor Lorenz-ը Twitter-ում, և ակնհայտ երևում է, որ դիզայնը շատ նման է Instagram-ի ոճին։

Համեմատելու համար, կարող եք տեսնել թե ինչ տեսք ունեն ներկայիս Instagram պրոֆիլներնը (աջ կողմում), TikTok-ի նոր դիզայնի կողքին․

Եվ ահա ինչ տեսք ունի նույն TikTok պրոֆիլն այժմ․

Դեռևս ոչ մի պաշտոնական հրապարակում չկա՝ արդյոք այս նոր պրոֆիլի ֆորմատը կթողարկվի երբևէ, թե ոչ, սակայն ձեր TikTok-ը շուտով հնարավոր է այլ տեսք և դիզայն ունենա։