TikTok-ը թողարկում է “Family Pairing” ծնողական հսկողության հնարավորությունը

0
1043

TikTok-ը բոլորի համար թողարկում է ծնողական հսկողության հնարավորություն իր հարթակում, ինչպես նաև արգելում է direct messaging-ը՝ 16 տարեկանից ցածր օգտատերերի համար։

Նման հնարավորություններ թողարկվել էր փետրվար ամսին Մեծ Բրիտանիայում, որոնք կոչվում էին “Family Safety Mode.”։ Իսկ այժմ արդեն պաշտոնապես ներկայացվում է նոր “Family Pairing” հնարավորությունը, որն ըստ TikTok-ի հասանելի կլինի ամբողջ աշխարհին մի քանի շաբաթների ընթացքում։

Այս նոր հնարավորություններն օգտագործելու համար 13 և բարձր տարիք ունեցող օգտատերերի ծնողները կկարողանան միացնել իրենց ակկաունտն իրենց երեխայի ակկաունտին՝ վերահսկելու թե որքան ժամանակ կարող է երեխան օգտագործել TikTok հավելվածը, որոշել թե ում հետ կարող է երեխան զրուցել հավելվածում, ինչպես նաև ծնողները կկարողանան ընտրել “restricted” mode-ը՝ սահմանափակելու անհամապատասխան քոնթենթը։