TikTok-ը սկսում է թույլ տալ որոշ օգտատերերի՝ ավելացնել վեբ կայքի լինկեր իրենց պրոֆիլներում

0
795

TikTok-ը փորձարկում է նոր հնարավորություն օգտատերերի համար՝ ներառելու վեբ կայքերի լինկեր իրենց պրոֆիլներում։

Սա նկատել էր օգտատերերից մեկն, ով Twitter-ում կիսվել էր այս screenshot-ով․

Նա նաև կիսվել էր ‘Edit profile’ էկրանի screenshot-ով, որն ըստ երևույթին թույլ է տալիս օգտատերերին՝ ավելացնել ցանկացած URL․

Վեբ կայքի URL-ներ ավելացնելը ստանդարտ հնարավորություն է սոցիալակ մեդիայում, բայց տարօրինակ կերպով այն մինչ այս բացակայում էր TikTok-ում։

Այժմ TikTok-ի ոչ բոլոր օգտատերերն ունեն հնարավորություն՝ ավելացնելու URL-ներ իրենց պրոֆիլներում, չնայած հավանաբար շուտով այն ավելի շատ մարդկանց մոտ հասանելի կլինի։