Շատերի համար նորություն չի լինի, որ TikTok-ը 2020թ.-ի ամենաշատ ներբեռնված հավելվածն է ըստ App Annie download charts-ի.
Ինչպես կարող եք տեսնել վերը նշված նկարում, որը App Annie-ի 2020 mobile app report-ն է, հավաքագրվել են տարվա թոփ 10 հավելվածները՝ ըստ ընդհանուր ներբեռնումների, սպառողի ծախսերի և ամսական ակտիվ օգտատերերի:
Ե՛վ TikTok-ը, և՛ Zoom-ը ունեցել են ներբեռնման նշանակալի աճ 2020թ.-ին: Telegram-ը նույնպես բարձրացել է 10 հորիզոնականով, իսկ Messenger-ն անցած տարվա համեմատ իջել է 5 հորիզոնականով:
Zoom-ի հետ մեկտեղ, նաև ունենք Google Meet-ը, որին Google-ը թողարկել է որպես վիդեո կոնֆերանսի հավելվածի ալտերնատիվ տարբերակ: Նաև ակնհայտ է, որ Likee-ն մնացել է թոփ 10-ի մեջ, չնայած այնքան հայտնի չէ որքան ցուցակի մյուս հավելվածները: