TikTok-ն այս շաբաթ թողարկել է նոր առցանց hub`աջակցություն և ուսուցում տրամադրելու սևամորթ բիզնեսմեններին՝ վաճառքն առավելագույնի հասցնելու համար:
TikTok-ն այս մասին նշել է.
«Մենք ուրախ ենք աջակցել և խթանել սևամորթներին պատկանող բիզնեսներին, հատկապես այս ժամանակահատվածում, երբ COVID-19-ը ծանր ազդեցություն է թողել տնտեսության վրա: Սա դեռ սկիզբն է և մենք պարտավորվել ենք գտնել նոր և կրեատիվ միջոցներ՝ տրամադրելու շարունակական աջակցություն սևամորթ համայնքին:»
Սկսած նոյեմբերի 10-ից TikTok-ի համայնքը կհրավիրվի մասնակցելու #ShopBlack hashtag challenge-ին՝ ստեղծելով տեսանյութեր, որտեղ կցուցադրվեն սևամորթներին պատկանող իրենց սիրելի բիզնեսները:
TikTok-ը նշում է, որ ավելի քան 40 Black Shopify վաճառողներ՝ ԱՄՆ-ից և Կանադայից, կցուցադրվեն Support Black Businesses վեբ կայքում:
@aley_dro Black health, Black wealth, Black wellness, goooood foooood! #shopblack
Այստեղ կարող եք տեսնել TikTok-ի նոր Black business hub-ն: