TikTok-ը թողարկում է ծանուցման նոր համակարգ՝ օգնելու օգտատերին՝ հասկանալ թե ինչու է իր վիդեոն հեռացվել

0
43

TikTok-ը հայտարարել է նոր հնարավորության մասին, որը ցույց կտա թե կոնկրետ ինչ կանոն կամ կանոններ է խախտել հեռացված վիդեոն, որպեսզի օգտատերը հասկանա թե ինչու է իր վիդեոն հեռացվել:

Ինչպես նշել է TikTok-ը.

«վերջին մի քանի ամիսներին մենք փորձարկում էինք ծանուցման նոր համակարգ, որպեսզի creator-ի համար ավելի պարզ լինի իրենց քոնթենթի հեռացման պատճառը: Մեր նպատակն է բարձրացնել մեր Community Guidelines-ի մասին ինֆորմացվածությունը՝ նվազեցնելու պլատֆորմում քոնթենթի վերաբերյալ թյուրիմացությունները, և արդյունքը խոստումնալից էր:»

TikTok-ն այժմ թողարկում է իր թարմացված ծանուցումները բոլոր երկրներում:

TikTok rule violation

Ինչպես կարող եք տեսնել վերը նշված նկարում, նոր հուշումը տրամադրում է հատուկ կանոնների հղում `ավելին իմանալու համար: Օգտատերերը կարող են սեղմել ‘Submit an Appeal’-ի վրա՝ որոշումը վիճարկելու համար:

Ինչպես նաև երբ քոնթենթը նշվի, որ կապված է ինքնավնասման կամ ինքնասպանության հետ, TikTok-ն այժմ կտրամադրի նաև հասանելիություն մասնագետների աղբյուրներին և աջակցությանը:

TikTok rule violation