TikTok-ը հայտարարել է, որ նախատեսում է թողարկել նոր Transparency Center Լոս Անջելեսում, որտեղ այն կբացի իր դռները լրագրողների, քաղաքական գործիչների առջև, ովքեր ցանկանում են տեսնել թե ինչպես է իր պլատֆորմն աշխատում:
Ինչպես նշում է Axios -ը՝ կան մի քանի էական կետեր.
«Երբ օգտատերերն առաջին անգամ բացում են TikTok-ը, նրանք տեսնում են 8 հայտնի վիդեոներ, որտեղ պատկերված են տարբեր թրենդներ, երաժշտություն և թեմաներ: Դրանից հետո ալգորիթմը շարունակում է օգտատերերին ցուցադրել 8 այլ վիդեոներ՝ արդեն հիմնվելով այն բանի վրա թե որ վիդեոներն են հետաքրքրել նրանց և ինչ են հարթակում անում այդ օգտատերերը:»
Ինչպես TikTok-ը նախկինում նշել էր, այդ ներգրավվածությունը հիմնված է ստորև ներկայացված կետերի վրա.
- Direct interaction – մեկնաբանություններ, հավանումներ, follow-ներ և shares,
- Completion rates – եթե Դուք դիտում եք հոլովակը մինչև վերջ,
- Video information – արդյոք վիդեոն ներառում է caption-ներ, հատուկ ձայներ և երգեր, հեշթեգներ և այլն,
- Device and account settings – TikTok-ը նաև հաշվի է առնում Ձեր նախընտրելի լեզուն, երկիրը և բջջային սարքավորման տեսակը: