TikTok-ն ավելացնում է նոր ‘Stitch’ հնարավորությունը video response-ներ ստեղծելու համար

0
1027

TikTok-ն ավելացրել է նոր ‘Stitch’ կոչվող հնարավորությունը, որը թույլ է տալիս օգտատերերին՝ օգտագործել մարդկանց տեսանյութերից փոքր հատվածներ՝ video response-ներ ստեղծելու համար:

@tiktok

Now Introducing: STITCH! Make the ultimate collab with your fav creators 🎬

♬ original sound – tiktok

Ինչպես բացատրում է TikTok-ը.

«Stitch-ը թույլ կտա օգտատերերին` նկարահանել և իրենց վիդեոներում ինտեգրել այլ օգտատերերի վիդեոներից որոշ հատվածներ: Ինչպես Duet-ը, այնպես էլ Stitch-ը` միջոց է վերաձևակերպելու այլ օգտատերերի քոնթենթը:»

Stitch ֆունկցիան օգտագործելու համար անհրաժեշտ է.

  1. Բացել TikTok app-ը, գտնել այն վիդեոն, որը կցանկանաք Stitch անել և սեղմել “Send to” կոճակին,
  2. Սեղմել “Stitch” կոճակին,
  3. Ընտրել վիդեոից 5 վայրկյանը: Դուք կարող եք կտրել վիդեոն Ձեր նախընտրած տևողությամբ,
  4. Նկարահանել Ձեր հատվածը Stitched վիդեում,
  5. Սկսել վիդեոների Stitching-ը:
@angryreactions

#duet with @bobbysrey that cake is beautiful. #fyp #foryou

♬ original sound – bobbysrey