Թրամփը նշել է, որ պլանավորում է արգելել TikTok-ն ԱՄՆ-ում

0
1024

Նախագահ Թրամփը նշել է, որ պլանավորում է արգելել TikTok-ն ԱՄՆ-ում։ Ինչպես նաև չի պլանավորում թույլ տալ Microsoft-ին՝ ByteDance-ից գնել TikTok-ը։

Microsoft-ն իր հերթին հաստատել է, որ բանակցություններ է վարում՝ Bytedance-ից ձեռք բերելու TikTok-ն ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։

ByteDance-ն այս պահին գնահատվում է շուրջ 100 միլիարդ դոլլար, իսկ TikTok-ը կազմում է մոտ 50 միլիարդ դոլլար։

TikTok-ը համարվում է համաշխարհային հիթ․ հավելվածը ունեցել է գրեթե 700 միլիոն ներբեռնումներ 2019թ․-ին, և այդ ցուցանիշը շարունակում է աճել 2020թ․-ին։

Ընդամենը մեկ շաբաթ առաջ TikTok-ի մրցակից Triller-ը նշել էր, որ TikTok-ն արգելվելու է ԱՄՆ-ում և այս շաբաթ Triller-ը լրացրել է հեղինակային իրավունքների խախտման հայց TikTok-ի դեմ։