TikTok-ը հայտարարել է ամերիկացի ռեպեր The Weeknd-ի հետ առաջիկա վիրտուալ համերգի մասին ։
Ինչպես նշել է TikTok-ը․
<< XO-ի, Republic Records-ի և Wave-ի հետ համագործակցության արդյունքում մենք կիրականացնենք The Weeknd Experience-ը, որը 2020թ․-ի ամենամեծ ալբոմներից մեկի առաջին վիրտուալ համերգն է լինելու։ >>
TikTok-ը թողարկել է մի շարք մանրամասներ այն մասին թե կոնկրետ ինչպես կլինի վիրտուալ համերգը, չնայած որ այն նման է թվում Fortnite-ի վերջին վիրտուալ համերգին՝ ռեպեր Travis Scott-ի մասնակցությամբ, որին միացել էին 12.3 միլիոն օգտատեր։
TikTok-ը, նշել է, որ event-ը կներառի hashtag challenge-ներ, կրեատիվ էֆֆեկտներ և ավելին։
The Weeknd Experience-ը տեղի կունենա ուրբաթ օրը, օգոստոսի 7-ին 5:30pm PT / 8:30pm ET @tiktok-ի պաշտոնական ակկաունտում։ Դուք կարող եք արձագանքել այստեղ՝ վիրտուալ համերգին մասնակցելու համար։