TikTok-ը թողարկում է ‘Creator Fund’-ը՝ վճարելու հարթակի ինֆլուենսերներին իրենց աշխատանքի դիմաց

0
1053

Ինչպես արդեն տեղեկացել ենք՝ մի քանի երկրների իշխանություններ կոչ են անում TikTok-ի սահմանափակումների մասին, իսկ հավելվածն իր հերթին փորձում է ավելի ամրապնդել իր դիրքերը, որպեսզի ավելի դժվար լինի իր՝ շրջանառությունից դուրս գալն արդարացնելը։

Արդեն այս շաբաթ TikTok-ը հայտարարել է, որ այն պլանավորում է հաջորդ 3 տարիների ընթացքում ԱՄՆ-ում աշխատանքի վերցնել 10․000 աշխատակազմ, քանի որ ձգտում է առավելագույնի հասցնել իր զարգանալու և աճելու հնարավորությունները։ Իսկ այսօր TikTok-ը  թողարկել է ‘Creator Fund’-ը՝ վճարելու հարթակի ինֆլուենսերներին իրենց կատարած աշխատանքի դիմաց։

TikTok Creator Fund

TikTok-ը նշել է, որ ԱՄՆ-ի ֆոնդը կսկսի 200 միլիոն դոլլարից՝ օգնելու այն creator-ներին, ովքեր ցանականում են վաստակել գումար՝ իրենց նորարարական քոնթենթով։ Հիմնադրամը կբաշխվի եկող տարիների ընթացքում և սպասվում է, որ նաև կավելանա այդ ընթացքում։ 

TikTok-ի Creator Fund-ը սկսած օգոստոս ամսից կընդունի դիմումներն ԱՄՆ-ի creator-ներից, ովքեր պետք է լինեն 18 կամ 18-ից բարձր տարիքի, ունենան հետևորդների համապատասխան քանակ, և հրապարակեն օրիգինալ քոնթենթ, որը կհամապատասխանի TikTok-ի Community Guidelines-ին։