TikTok-ը հայտարարել է իր նոր #LearnOnTikTok նախագծի մասին

0
36

TikTok-ն այսօր հրապարակել է իր նոր #LearnOnTikTok նախագիծը, որը կունենա մի շարք կրթական վիդեոներ՝ COVID-19-ի ինքնամեկուսացման ընթացքում կրթվելու համար։

Learn on TikTok

Ինչպես բացատրում է TikTok-ը․

<<Մենք համագործակցել ենք ավելի քան 800 հասարակական գործիքչների, մեդիա հրատարակիչների, կրթական կառույցների և պրոֆեսիոնալ փորձագետների հետ, ովքեր ազդվելով այս գլոբալ համաճարակի թողած հետևանքներից՝ ուսումնական նյութեր են բերում TikTok։>>

#LearnOnTikTok-ը ներառում է վիդեոներ, որոնք նշում են վարժությունների ռեժիմի, քնելու առողջարար լինելու մասին խորհուրդներ, ցուցումներ՝ գեղեցիկ ծաղկային կոմպոզիցիաներ ստանալու և անգամ ծովային կյանքի մասին։