TikTok-ն ավելացնում է նոր ‘Adjust Clips’ վիդեո մշակման հնարավորություն

0
1467

TikTok-ն ավելացրել է նոր ‘Adjust Clips’ վիդեոմշակման հնարավորություն, որը թույլ է տալիս նորից նկարել կամ վերադասավորել ձեր TikTok վիդեոների կոնկրետ հատվածները։

Ըստ TikTok-ի՝ “Adjust clips”-ը թույլ է տալիս օգտատերերին տարբեր վիդեոներ նկարահանել և դրանք տեղաշարժելով որոշել ցանակալի հերթականությունը։

Ինչպես տեսնում եք վերևում ներկայացված վիդեոյում, վերջինս ունի 3 առանձին բաժիններ և ‘Adjust Clips’ գործիքի վրա սեղմելուց հետո creator-ը կկարողանա նորից նկարահանել վիդեոյի հատուկ հատվածներ և/կամ վերասադավորել այդ հատվածները։

Սա բավականին հարմար թարմացում է TikTok-ի համար և հատկապես շահավետ կլինի բրենդների և պրոֆեսիոնալ քոնթենթ creator-ների համար, ովքեր ցանկանում են ստեղծել ավելի մշակված վիդեոներ։