Այժմ TikTok-ի վիրտուալ նվերներից օգտվելու համար պետք է լինել առնվազն 18 տարեկան

0
1548

TikTok-ն ունի վիրտուալ նվերներ տալու հնարավորություն, որը թույլ է տալիս վիրտուալ նվերներ ուղարկել օգտատերերին իրենց Live-երի ժամանակ, աջակցելու և պարգևատրելու նրանց իրենց աշխատանքի համար։

Մինչ այժմ 13 տարին լրացած օգտատերերը լարող էին ուղարկել վիրտուալ նվերներ և 16 տարին լրացած օգտատերերը կարող էին ստանալ դրանք։

Իսկ այժմ TikTok-ը հայտարարել է իր քաղաքականության փոփոխության մասին վիրտուալ նվերների վերաբերյալ, թույլ տալով միայն 18 տարին լրացած և 18-ից բարձր օգտատերերին գնել, ուղարկել կամ ստանալ վիրտուալ նվերներ։


16 տարին լրացած օգտատերերը այժմ էլ կարող են live-երից օգտվել, սակայն TikTok-ի թարմացումից հետո այլևս չեն կարող գնել,  ուղարկել կամ ստանալ վիրտուալ նվերներ։