TikTok-ն առաջ է անցել Facebook-ից և Messenger-ից ավելի քան 700 միլիոն ներբեռնումներով

0
970

TikTok-ը 2019թ․-ին 700 միլիոն ներբեռնումներով առաջ է անցել Facebook-ից և Messenger-ից, և միայն զիջում է WhatsApp-ին, որն ունի ավելի քան 850 միլիոն ներբեռնումներ։

Ըստ Store Intelligence Data Digest-ի TikTok-ը 2018թ․-ին 4-րդ հորիզոնականում էր՝ WhatsApp-ից, Messenger-ից և Facebook-ից հետո, Instagram-ին թողնելով 5-րդ տեղում։ Իսկ արդեն 2019թ․-ին այն հասավ 2-րդ հորիզոնականին միայն զիջելով WhatsApp-ին։

TikTok-ի եկամուտը 2019թ․-ին կազմել է 176․9 միլիոն դոլլար, չնայած այն փաստին, որ 2019թ․-ի Փետրվար ամսին TikTok-ը կորցրեց 5․7 միլիոն դոլլար երեխաների օնլայն գաղտնիության պաշտպանումը խախտելու համար։

Սակայն TikTok-ն այնուամենայնիվ շարունակում է բարձր ցուցանիշներ գրանցել։